Ո՞րն է բանկային գործունեության լիցենզիա ստանալու առաջին փուլը

Բանկի լիցենզավորման ընթացակարգը սկսվում է լիցենզիայի նախնական հավանություն ստանալու միջնորդագիր ներկայացնելու պահից և ավարտվում է լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու պահով:

Լիցենզավորման ընթացակարգի փուլերն են`
ա) լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
գ) լիցենզիա տալը:

Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և մասնաճյուղի կանոնադրության նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի սահմանած ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է կազմված լինի բանկի գործունեության առաջիկա երեք տարիների համար և պարունակի բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, եկամուտների և ծախսերի հաշվարկը, ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները, ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները, բանկի կառավարման սկզբունքները և հնարավոր ռիսկերի գնահատումը.
գ1) ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած ձևով, ցանկով, կարգով և պայմաններով Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.
գ2) Կենտրոնական բանկի սահմանած ձևով, ցանկով, կարգով և պայմաններով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկությունները նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել