2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները չեն կարողանա ձեռք բերել հին նմուշի անձնագրեր։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Պատճառն ուժի մեջ մտնող կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն են։
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը տեղեկացրել է, որ ՀՀ–ում 91.000 քաղաքացիներ արդեն նույնականացման քարտեր են ստացել, իսկ 4500-ը՝ կենսաչափական անձնագրեր։ Նույնականացման քարտի պետտուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25.000 դրամ։
Թե անկետային տվյալներից, թվային լուսանկարից և էլեկտրոնային ստորագրությունից զատ՝ նոր անձնագիրը էլ ինչ տվյալներ են պարունակելու, կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: