«Իրանք տեղը չեն բերում», «Մետաքսեն Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությամբ, որ տենց արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու»․ ԱԺ նախագահ

«Որևիցե մեկը իրավունք չունի ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին ասել՝ «մի վախեցեք, չեմ խփի ձեզ»։ Ինքը դուրս եկավ մեր առաջ, մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ՝ մի կողմ գնացեք, ասաց՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին «զիբիլի վրայի կատու» անվանելուն անդրադարձավ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսեն Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությամբ, որ տենց արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Որևիցե մեկը իրավունք չունի իրեն նման բան թույլ տալ, իրանք տեղը չեն բերում՝ որտեղ են գտնվում»,-ավելացրեց ԱԺ խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել