Կառավարության նոր որոշումները` գործարարների համար

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր երեք որոշումների փոփոխությամբ հեշտացրել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի, թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության բնագավառների արտոնագրումը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը նպատակ ունի կրճատել էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխարինման) ու բաշխման արտոնագիր, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, նշված ոլորտներին հողամասերի տրամադրումը կառուցապատման իրավունքով իրականացնել առանց մրցույթի, իսկ օտարումը` ուղղակի վաճառքով:

Բիզնես գործընթացի բարելավման նպատակով վերջին տարիներին կրճատվել է էլեկտրականությանը միացման ժամկետը, սակայն այն չի ուղեկցվել ծառայություն մատուցող ընկերության համար պետական մարմինների հետ համաձայնեցման գործընթացի դյուրացմամբ և ժամկետի կրճատմամբ: Այս խնդիրը կլուծվի մշակման փուլում գտնվող Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նոր ծրագրի իրագործմամբ: Մինչ այդ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել գործող ծրագրի համապատասխան կետը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել