Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել