«Մի բան եմ խնդրում բոլորից․ թող ոչ մեկ ինձ զոհ չհամարի»․ Հրայր Թովմասյանի վերջին խոսքը դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հանդես է գալիս վերջին խոսքով։

Նա ասաց․ «Ինձ համար միանշանակ է՝ անկախ ինչ դատավճիռ էլ, որ կայացվի, այս դատավճիռը չի սահմանափակվելու միայն Հրայր Թովմասյանով, սա այլ երևույթների շարունակություն է ունենալու։ Այս դատավճռով պայմանավորված՝ սուբյեկտային կազմը կարող է էականորեն փոփոխվել, և վստահեցնում եմ, որ մի օր, երբ, չեմ կարող ասել, բայց ես էլ եմ էդ առումով դիմելու, որ էս գործի բոլոր մանրամասները առաջին կաշառք տալու օպերատիվ տվյալից մինչև դատաքննության փուլում ինձ համար ոչ այնքան հասկանալի երևույթները , ողջամիտ ժամկետում գործի քննության համար կարող են անգամ րոպեները նշանակություն ունենալ, այս ամբողջը դառնալու է քննարկման առարկա։

Անկախ ելքից՝ սրանք ունենալու են իրենց հետևանքները նաև այդ մարդկանց համար, թե ով, ինչ մասնակցություն է ունեցել էս ամբողջին։

Անգամ, եթե ես կպարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը, եթե մեղադրանք ներկայացվեր միայն իմ սուբյեկտիվ անձին, այս պայքարը վերաբերվելու էր բացառապես Հրայր Թովմասյանին, միգուցե կշեռքի մյուս նժարին դրված արժեքը լիներ Հրայր Թովմասյանին առնչվող ինչ-որ բան, կարող է և էս ամբողջը շատ շուտ ավարտված լիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել