«Հիմա, եթե 1 ժամ հետո Լեբեդովին բռնեմ, էլի Գաբրիելյա՞նն է մեղավոր»․ դատավոր Արտուշ Գաբրիելյան

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ ինքը չի գտնում, որ այս գործով ձերբակալված անձի փախուստի դիմելու հարցում կա իր մեղավորությունը, ինչը կարևոր հանգամանք է խորհրդակցական սենյակում վարույթի շրջանակում համապատասխան գնահատական տալու առումով։

«Մեկ բան էլ ավելացնեմ, ու ավարտենք իմ ասածը։ Պարո՛ն Անդրեասյան, նշված է՝ դիմել է փախուստի, մինչև օրս չի հայտնաբերվել․ հիմա, եթե 1 ժամ հետո Լեբեդովին բռնեմ, նա հայտնաբերվի, էլի Գաբրիելյա՞նն է մեղավոր։ Շնորհակալություն»։

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել նշված անձի (ՌԴ քաղաքացի Լեբեդովի) վերաբերյալ միջնորդությունը ուշ քննության առնելու, նրա ձերբակալության սահմանված ժամը լրանալու և վերջինիս կողմից փախուստի դիմելու հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել