Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի սուպերմարկետներում հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:
Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:
Մանրամասները՝ տեսանյութում։