Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ խախտումների համար տնտեսվարողները տուգանվում են 100-200 հազար դրամի չափով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի  սուպերմարկետներում հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:

Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել