Իսի լե Մուլինո փողոցի շինաշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-23-ը փողոցը վաղ առավոտից կլինի ոչ երթևեկելի

Իսի լե Մուլինո փողոցի շինաշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-23-ը փողոցը վաղ առավոտից կլինի ոչ երթեւեկելի: Այս մասին հայտնում են Վաղարշապատի համանքապետարանից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Իսի լե Մուլինո փողոցի շինաշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-23-ը փողոցը վաղ առավոտից կլինի ոչ երթեւեկելի:

ԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՇԵԼ.

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է այս փողոցում:

Փողոցում աշխատանքները մոտենում են վերջնական փուլին՝ ասֆալտապատմանը:

Այս փուլում անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված բացառել երթեւեկությունը՝ փոշեզրկման, հիմքի ամրակայման եւ բուն ասֆալտապատման գործընթացներն իրականացնելու նկատառումով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել