Իսի լե Մուլինո փողոցի շինաշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-23-ը փողոցը վաղ առավոտից կլինի ոչ երթեւեկելի: Այս մասին հայտնում են Վաղարշապատի համանքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Իսի լե Մուլինո փողոցի շինաշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-23-ը փողոցը վաղ առավոտից կլինի ոչ երթեւեկելի:
ԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՇԵԼ.
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է այս փողոցում:
Փողոցում աշխատանքները մոտենում են վերջնական փուլին՝ ասֆալտապատմանը:
Այս փուլում անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված բացառել երթեւեկությունը՝ փոշեզրկման, հիմքի ամրակայման եւ բուն ասֆալտապատման գործընթացներն իրականացնելու նկատառումով»,-ասվում է հաղորդագրության մեջ: