Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Այս մասին հաղորդել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Նշենք, որ այսօր Cyberhub.am-ի անվտանգության փորձագետ Լևոն Իսաջանյանը հայտնել է, որ առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել, դրանց մեջ նաև ՀՀ քաղաքացիների տվյալներ կան, այդ թվում՝ օգտանուն, էլեկտրոնային հասցե, ինչպես նաև որոշ գաղտնագրված տվյալներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել