Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Այս մասին հաղորդել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Նշենք, որ այսօր Cyberhub.am-ի անվտանգության փորձագետ Լևոն Իսաջանյանը հայտնել է, որ առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել, դրանց մեջ նաև ՀՀ քաղաքացիների տվյալներ կան, այդ թվում՝ օգտանուն, էլեկտրոնային հասցե, ինչպես նաև որոշ գաղտնագրված տվյալներ։