ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լևոն Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Լևոն Յոլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:
Իրավաբան.net