Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնեղենի արտադրամասում հզոր պայթյուն է որոտացել, 20 մարդ վիրավորվել է․ հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով NTV և TRT հեռուստաալիքներին։
«Անատոլիական մայրուղու վրա գտնվող Հենդեկ մայրուղու վրա գործող մակարոնեղենի արտադրամասում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, գործարանում պայթյունի մասին հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել են լրատվամիջոցները։
Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոն։