«Քնա՞վ, ո՞վ քնավ։ Նիստերի դահլիճից նման արտահայտություն եղավ քիչ առաջ։ Պարոն Թովմասյանը դիմեց Ձեզ, ասաց՝ հարգելի դատարան լսո՞ւմ եք, էնտեղից մեկը՝ «քնավ»»,- Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ընթացքում դատավորին դիմելով ասաց դատախազը։
Ճառի ընթացքում Թովմասյանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դատավորը լսում է իրեն։ Դատախազի հարցին ի պատասխան՝ նա հայտնեց, որ չի լսել «քնավ» արտահատություն։
«Լրատվամիջոցներով կարող եք նման շոուներ անցկացնել, բայց դատական նիստերի դահլիճում դա թույլ չի տրվում»,- դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիմեց Հրայր Թովմասյանին։
Վերջինս ասաց, որ իրեն չվիրավորեն, ինքը շոումեն չէ․ «Շոումեններն այստեղ չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։