Գառնիկ Դանիելյանը դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն

««Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները…, իմիջիայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական…»:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել