ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։
Զրուցակիցները մտքերի փոխանակում են ունեցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։