Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

Զրուցակիցները մտքերի փոխանակում են ունեցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել