Գուրգեն Եղիազարյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Գուրգեն Յուրիկի Եղիազարյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել