Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն ու երթևեկության անհարմարությունը. լուսանկարներ

Օրեր առաջ Իրավաբան.net-ին էին դիմել վարորդներ` դժգոհելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Երևան-Արարատ ճանապարհահատվածին տեղադրված արագության 50կմ/ժ սահմանափակման նշանների առկայության ու դրա հիմքով ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչների կողմից այդ արագության գերազանցման դեպքում վարչական տուգանք կիրառելու համար:

Վարորդներին մտահոգում է նաև այն փաստը, որ այդ նույն ճանապարհահատվածի միակողմ երթևեկելի մի մասը բետոնելով, իսկ մյուս միակողմ մասը դարձնելով երկկողմանի երթևեկության համար, շինարարները քանդելով փոսեր են առաջացրել, որոնք մեքենաների համար դարձել են իսկական չարիք: Դեռ պարզ չէ, թե քանի մեքենա պետք է վնասվի այդ փոսերն ընկնելու հետևանքով, որ պատկան մարմինների ու շինարարության ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեցող անձինք մտածեն թերությունները շտկելու ու ճանապարհը փոքր -ինչ երթևեկության համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Միայն ճանապարհային երթևեկության նշաններ դնելով չի որոշվում վարորդների անվտանգության ապահովումը:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ.-նն է: Իսկ Երևան–Արարատ հատվածի շինարարության արժեքը ներառյալ ԱԱՀ-ն 1 կմ-ի համար գնահատված է 500մլն դրամ, ավարտը նախատեսված էր 31.12.2013թ-ին:

Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել