ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցել են 4 թեկնածու, Արմեն Գրիգորյանի օգտին կողմ են քվեարկել խորհդրի 20 անդամներից 19-ը։

Արմեն Գրիգորյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մինչ այդ պաշտոնավարել է որպես բուհի պրոռեկտոր՝ ուսումնական հարցերի գծով։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել