Կամչատկայում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում եղել է 22 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 19 զբոսաշրջիկ։
Ուղղաթիռը Վաչկաժեց հրաբխի տարածքում գտնվող տեղանքից թռչում էր Նիկոլաևկա տեղանք։ Մոսկվայի ժամանակով մոտ 7.15-ին անձնակազմի հետ կապը կորել է։
Ավելի ուշ տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ հայտնաբերվել է անհետացած ուղղաթիռը։ Այն կործանվել է։
Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ, նախնական տվյալներով, զոհվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչությունը հավելել է, որ անհետացած ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են օդից։