Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 53-րդ հոդվածը սահմանում է կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը։

Այսպես՝

1. Կին զինծառայողին՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում կին զինծառայողի դրամական ապահովությունը պահպանվում է: Հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական արձակուրդ:

3. Կին զինծառայողին իր ցանկությամբ տրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:

4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:

5. Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել