Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-այս մասին հայտնում է նրա փաստաբանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի նիստի ժամանակ վերջինիս խափանման միջոցը չէր փոփոխվել, որոշվել էր կալանքը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել