«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-այս մասին հայտնում է նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի նիստի ժամանակ վերջինիս խափանման միջոցը չէր փոփոխվել, որոշվել էր կալանքը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։