Մոսկվայում տղամարդը կնոջն ու երեխային դուրս է նետել 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. նրանք մահացել են։
Ինքը՝ տղամարդը, այժմ կանգնած է իր բնակարանի պատուհանի մոտ և շարունակում է իրերը դեն նետել։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Կրասնոկազարմեննայա փողոցում գտնվող Լեֆորտովո պարկ բնակելի համալիրում։
Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։