Գարիկ Նազարյանը նշանակվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի 83-րդ և 84-րդ կետերով և հիմք ընդունելով Գարիկ Նազարյանի դիմումը՝

1. Գարիկ Ռոբերտի Նազարյանին՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից նշանակել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»:

Որշումը ստորագրվել է օգոստոսի 15-ին։

Նշենք, որ օրեր առաջ երաժշտական դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել