Երևանի քաղաքապետարանը՝ Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածի մասին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:

«Նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել