Եթե դատապարտյալը հիվանդանոցում բուժվելու կարիք ունի

Հիշեցնենք, որ կարգապահական գումարտակում դատապարտյալի նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։

Դատապարտյալն ապահովվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններով՝ զինծառայողների համար սահմանված չափանիշներով:

Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել