Ես հավերժ չեմ, բելառուսները պետք է ընտելանան մեկ այլ նախագահի մասին մտքին. Լուկաշենկո

Բելառուսները պետք է ընտելանան մեկ այլ նախագահի մասին մտքին, ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գորոդիշչե քաղաքի բնակիչների հետ զրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, ես չեմ ասում, որ հենց վաղը թողնելու եմ ձեզ, բայց դուք պետք է վարժվեք այն փաստին, որ ես հավերժ չեմ, ինչպես և դուք», – ասել է նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ պաշտոնից հեռանալիս պետք է իր իրավահաջորդին թողնի խաղաղ ու հանգիստ երկիր։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է, որը երկիրը կառավարում է 1994 թվականից մինչև հիմա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել