Մասիս համայնքի երաժշտական դպրոցում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ որ շարժումը դիմել է սեպտեմբերի 7-ին ՄՀՀ մեծ դահլիճում միջոցառում կազմակերպելու համար, բայց դահլիճը չի տրամադրվել:
Նրա խոսքով՝ շարժման ծրագրերն այսպիսով չեն փոխվելու, սեպտեմբերի 7-ից կրկին ակտիվ մեկնարկ է տրվելու: Նա շատ փակագծեր չբացեց՝ անելիքների մասին, ասաց, որ շատ բան տեղում են հայտարարելու:
«Սեպտեմբերին մեր վերականգնվելու ճանապարհը, վերանորոգվելու ճանապարհը, վերջապես ամբողջությամբ ցնծալու և ուրախանալու ճանապարհը մենք պետք է գծենք և հաղթենք»,-ասաց նա։