Սեպտեմբերի 7-ից կրկին ակտիվ մեկնարկ է տրվելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Մասիս համայնքի երաժշտական դպրոցում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ որ շարժումը դիմել է սեպտեմբերի 7-ին ՄՀՀ մեծ դահլիճում միջոցառում կազմակերպելու համար, բայց դահլիճը չի տրամադրվել:

Նրա խոսքով՝ շարժման ծրագրերն այսպիսով չեն փոխվելու, սեպտեմբերի 7-ից կրկին ակտիվ մեկնարկ է տրվելու: Նա շատ փակագծեր չբացեց՝ անելիքների մասին, ասաց, որ շատ բան տեղում են հայտարարելու:

«Սեպտեմբերին մեր վերականգնվելու ճանապարհը, վերանորոգվելու ճանապարհը, վերջապես ամբողջությամբ ցնծալու և ուրախանալու ճանապարհը մենք պետք է գծենք և հաղթենք»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել