Կարելի՞ է միակողմանիորեն հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց

Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը:

Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում.
2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները.
2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:

Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:
Մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել