ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1. իրականացնում է քաղաքաշինության բնագավառի զարգացման, տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, շինարարության կազմակերպման և գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացման, բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման, ճարտարապետության բնագավառի զարգացման, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման, անշարժ գույքի հարկի բազայի ստեղծման, գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների պետական գրանցման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներին առնչվող՝ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն.
2. իրականացնում է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրությունը ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին.
3. իրականացնում է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքներ.
4. իրականացնում է իր գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.
5. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներ.
6. իրականացնում է իր գործառույթներին առնչվող տեղեկատվական նյութերի և տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներ.
7. իրականացնում է պետական մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծական աշխատանքներ.
8. իրականացնում է իր գործառույթներին առնչվող՝ ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը տրամադրման աշխատանքները.
9. իրականացնում է նախանիստերի, Տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ::
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 07.08.2024։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]):