Հուլիսի 31-ին, ժամը 12:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնաշեն գյուղում գտնվող ջերմոցում:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հունան Ավետիսյան փողոցում գտնվող պահեստում (80 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 16:29-ին: Այրվել են կուտակած փայտե և թղթե արկղեր: