Հրդեհ Ակնաշեն գյուղում, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 31-ին, ժամը 12:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնաշեն գյուղում գտնվող ջերմոցում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հունան Ավետիսյան փողոցում գտնվող պահեստում (80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 16:29-ին: Այրվել են կուտակած փայտե և թղթե արկղեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել