Երկուշաբթի օրվա մարզումները Փարիզում չեղարկվել են Սեն գետի աղտոտվածության պատճառով

Եռամարտի մարզումների երկրորդ օրը չեղարկվել է Սեն գետի աղտոտվածության պատճառով։

Ուրբաթ և շաբաթ օրը տեղացած անձրևը կրկին բարձրացրել է Սենում աղտոտվածության մակարդակը՝ ստիպելով կազմակերպիչներին չեղարկել երկուշաբթի առավոտյան եռամարտի մարզումները: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, Եռամարտի միջազգային ֆեդերացիան և տեղական իշխանությունները որոշել են չեղարկել մարզումների մի մասը, քանի որ ջրի որակը չի համապատասխանում չափանիշներին: Այնուամենայնիվ, նրանք հույս ունեն մրցույթն անցկացնել երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել