Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
Այս մասին հայտնում են Գլխավոր Դատախազությունից։
Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան: