Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» դաշինք

Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

«Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:

Կիսելով կորստի անասելի ցավը` մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
21.07.2024 թ.»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայրենասեր, ուժեղ ու բարի մարդ:
Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել