Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից

Համացանցում տարածված տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, վարորդը իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել