Սուրեն Վարոսյանը կկատարի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները

Սուրեն Վարոսյանը կկատարի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները։

«Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը, ում վրա է դրվել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը»,-այս մասին հայտել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ Սուրեն Վարոսյանը զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը։ Այդ պաշտոնից նա ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ից։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել