«Բազմապիսի քայլեր են կատարվել Հայաստանի տեխնոլոգիական կրթության զարգացման առումով»․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորելով ՀԱՊՀ շրջանավարտներին՝ ասաց, որ կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դրույթով, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել, հնարավորինս զարգացնել ցանկացածի մոտ այդ տաղանդները՝ ապահովելով անհատի հնարավորությունները։

«Բազմապիսի քայլեր են կատարվել Հայաստանի տեխնոլոգիական կրթության զարգացման առումով, և Կառավարությունն այս առումով ունի համալիր միջոցառումների մոտեցում՝ սկսած դպրոցից, ավարտած մեր կրթական տարբեր հաստատությունների ենթակառուցվածքների զարգացմամբ, լաբորատոր սարքավորումների զինմամբ։

Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է բարձր ինտելեկտ, խնդիրներ լուծելու ճկուն մոտեցումներ և ստեղծագործական հմտություններ, վստահ եմ՝ համալսարանը ձեզ տվել է հետազոտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, վերլուծական և այլ անհրաժեշտ ուղղություններով համապարփակ գիտելիք, այդ  գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ ՀՀ-ի զարգացմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել