ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորելով ՀԱՊՀ շրջանավարտներին՝ ասաց, որ կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դրույթով, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել, հնարավորինս զարգացնել ցանկացածի մոտ այդ տաղանդները՝ ապահովելով անհատի հնարավորությունները։
«Բազմապիսի քայլեր են կատարվել Հայաստանի տեխնոլոգիական կրթության զարգացման առումով, և Կառավարությունն այս առումով ունի համալիր միջոցառումների մոտեցում՝ սկսած դպրոցից, ավարտած մեր կրթական տարբեր հաստատությունների ենթակառուցվածքների զարգացմամբ, լաբորատոր սարքավորումների զինմամբ։
Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է բարձր ինտելեկտ, խնդիրներ լուծելու ճկուն մոտեցումներ և ստեղծագործական հմտություններ, վստահ եմ՝ համալսարանը ձեզ տվել է հետազոտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, վերլուծական և այլ անհրաժեշտ ուղղություններով համապարփակ գիտելիք, այդ գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ ՀՀ-ի զարգացմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։