Հուլիսի 15-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 150 մ հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ջրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ: