Պուտինն Աստանայում հանդիպում կունենա Ալիևի, Էրդողանի և այլ երկրների ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը․ հայտնում է TACC-ը։

Հուլիսի 3-ի միջոցառումների մեկնարկից մեկ օր առաջ բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Երեկոյան նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակիցները կհանդիպեն նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու են նաև Կատարի, ԱՄԷ-ի, Թուրքմենստանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ինչպես նաև ՏՀԶԿ ու Պարենի և անվտանգության իսլամական կազմակերպության ղեկավարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել