Եթե պետական մարմինները գործեին, մենք այսպիսի պատկեր չէինք ունենա․ Թագուհի Թովմասյանը ահազանգում է

«Սիրելի՛ հայրենակիցներ, դուք տեսնում եք Հայաստանի թիվ մեկ ազգային հարստությունը՝ Սևանա լիճը իմ թիկունքում, և տեսնում եք, թե ինչ վիճակում է գտնվում Սևանա լիճը»,- ֆեյսբուքյան իր էջում նման բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հիմա եմ ահազանգում, որովհետև պիտի աշխատանքներ իրականացվեն։ Մենք գտնվում ենք Վարդենիս չհասած՝ Կարճաղբյուր-Վարդենիս հատվածում․ ահա, խնդրեմ, սիրելի՛ հայրենակիցներ, շարունակում ենք Սևանա լճի ափամերձ տարածքների բացահայտումը․ խնդրում եմ նայեք՝ ինչ ծառեր են արմատներով մնացել Սևանա լճի մեջ, և այստեղ պիտի մենք կազմակերպենք մեր հանգիստը, և երեխաները պիտի գան և իրենց ժամանցը կազմակերպեն այստեղ։

Տիղմի մեջ ամբողջությամբ ծառերի արմատներ, աղբ, տպավորություն է, որ այստեղ որևէ պետական մարմին չի գործում։ Եթե պետական մարմինները գործեին, մենք այսպիսի պատկեր չէինք ունենա»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել