Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի սոցցանցում կատարած գրառման համաձայն, երկրի ուժայինները մի շարք գործողություններ են իրականացրել տարբեր հանցախմբերի վնասազերծելու նպատակով:
Ըստ գրառման, վնասազերծվել է 6 տարբեր հանցավոր խումբ՝ երկրի տարբեր նահանգներում՝ Մերսինում, Ստամբուլում, Անթալիայում, Այդընում, Քահրամանմարաշում և Իզմիրում:
Նշվում է, որ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 75 մարդ, իսկ կալանավորվել՝ 5-ը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: