Նշենք, որ դեղեր արտադրող և պատրաստող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում արտադրության կազմակերպման, արտադրանքի պատշաճ պահպանման, պիտակավորման, ձևավորման և փաթեթավորման կարգի խախտման համար:
Դեղերի արտադրման և պատրաստման, դրանց պահպանման, փոխադրման կանոնները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ դեղերը պատրաստվում են դեղատներում:
Դեղատներում դեղերը, ըստ դեղատոմսի և դեղագրի, պատրաստվում են այն նյութերից, որոնք ունեն կիրառման թույլտվություն:
Դեղերի պատրաստման թույլտվությունն անվավեր է ճանաչվում տեխնոլոգիական պրոցեսի խախտումների, պատրաստվող դեղը դեղատոմսին չհամապատասխանելու և այլ խախտումների դեպքում: