Ի՞նչ հարկատեսակներ կան ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`

ա) պետական հարկերը`
– շահութահարկ,
– եկամտային հարկ,
– ակցիզային հարկ,
– ավելացված արժեքի հարկ:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.

բ) տեղական հարկերը,
– գույքահարկ,
– հողի հարկ,
– հյուրանոցային հարկ:

Օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանհարկերի մասին օրենքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել